ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ելենա Մովսեսյանը ներկայացել է որպես քոլեջի փոխտնօրեն

Ելենա Մովսեսյանը ներկայացել է որպես քոլեջի փոխտնօրեն
09.11.2012 | 11:30

Կրթության և գիտության նախարարի հրամանով Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Հայ օգնության միության» գրասենյակի տնօրեն, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել ուսանողների և արվեստագետների շրջանում: ՈՒսանողները բողոք-ակցիա են մտմտում: Նրանք պատրաստվում են նամակ-դիմում ներկայացնելու կրթության նախարարությանը և կազմակերպելու ստորագրահավաք:
«Մենք ուզում ենք արվեստագետ լինել, բայց ներկա վիճակը հուսադրող չէ: Ինչո՞ւ պետք է կրթություն ստացած մարդը չլինի մեր տնօրենը, այլ նա, ով ընդամենը եղել է արվեստագետի ընտանիքի անդամ: Մեր բողոքը չի նշանակում, որ պարոն Առուշանյանին չենք հարգել, բայց նաև չի նշանակում, որ իրենից հետո պետք է կինը պաշտոնը ժառանգի, հետո էլ երեխաները»,- մեզ հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները:
Բողոք-ակցիային մասնակցում է Թերլեմեզյանի ուսանողների հիմնական մասը: Նրանց են միացել նաև գեղարվեստի ակադեմիայի մի խումբ ուսանողներ: Վերջիններս այսօր առավոտյան հավաքվել են նախարարության շենքի մոտ: Նրանց է մոտեցել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի արվեստի պատմության դասախոս Ելենա Մովսեսյանը, սպառնացել է, թե` պատասխանատվության կենթարկվեն թե՛ նրանք, թե՛ նրանց ծնողները:
Ելենա Մովսեսյանը ներկայացել է որպես քոլեջի փոխտնօրեն, ինչը, թերլեմեզյանականների տեղեկացմամբ, կեղծիք է:
Ակտիվիստները նշեցին, որ չեն նահանջելու, ակցիան նոր-նոր է սկսվում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ